Օգտագործման պայմաններ

Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում

Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը:

Վերադարձը կատարվում է այն հաշվեհամարին, որի միջոցով կատարվել է վճարումը:

Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:

Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում, իսկ առաքման լրացուցիչ գումար չի գանձվում:

Կայքի պատասխանատվությունը

Handle.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:

Երևան քաղաքում առաքումն անվճար է: